Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Անքննելի են գործերն Աստծո

Անքննելի են գործերն Աստծո
06.03.2025 | 18:37

Ասված՝բոլոր ժամանակների համար:

Երանի սխալվեմ:

***


ՁԱՅՆ ԲԱՐԲԱՈՅ

-Կարո՞ղ ես, Աստվա՛ծ,

փոխել դու Մարդուն,

ո՛չ, վերափոխել .

չէ որ դու նրան

ստեղծել ես կարծես,

Քո նմանության

անեղծ պատկերով…

Եվ գիտե՞ս, արդյոք,

թե ե՞րբ, ո՞ր պահից

Մարդն Աստվածաստեղծ

Գահավիժեց վար՝

դեպի անդունդը

մեղաց ու չարյաց…

Գիտես, իհարկե,

բայց չես կաշկանդում

մարդու անպարկեշտ

ու անբարեպաշտ

վարքը մեղսավոր…

Տվել ես նրան

Ազատ ընտրություն…

Ին՞չ պիտի ընտրեր

և ինչպե՞ս ընտրեր

մարդը անկատար,

երբ Ոգեղենի

և Հոգու ծնունդ

Միտքը Բանական՝

դեռ չզորացած,

լուռ հնազանդվեց

բիրտ ու անազնիվ

նյութին ու շահին,

փողին ու փառքին

և իշխանության

պարգևած ուժին:

Դու չէի՞ր տեսնում

կործանումն անդարձ

Քո իսկ ձեռքերով

ստեղծած , արարած

Երախայրիքի…

Թե չես խղճացել

մարդ արարածին,

երբ նա, Ոգեղեն

Լույսից հեռացած,

հլու, ինքնակամ,

խրախճանքների

դժոխքն է իջել,

և՛ մահ է տվել

իր նմաններին,

և՛ խաբել նրան,

և՛ խարդավանել,

զրկել ու զրկվել

Քեզ նմանվելու

Աստծո պարգևից:

Գեթ Քե՛զ խղճայիր…

Եվ ափսոսեիր

Քո վեցնապատիկ

լույս արարումի

օրերն այն բարի

աշխարհաստեղծման,

որ պսակեցիր

Մարդու ծնունդով:

Փրկեիր Մարդուն,

Աստվածահաճո

ուղով տանեիր…

Չե՞ս կարողացել,

թե՞ չես կամեցել.

հայտնի չէ մարդուն:

Անքննելի են

Ուղիները Քո:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Մի դրվագ՝ իմ ՝ «Արարում .Տապան փրկության»

ստեղծագործությունից:

13.03.2011 թ.

Դիտվել է՝ 12551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ